Loading...

ԶԵՐՈթի ծրագրերի ուսուցումը խիստ կարևոր է մեզ համար, քանի որ ծրագրին լավ տիրապետող մասնագետը կկարողանա բացահայտել դրա պոտենցիալը և ստանալ առավելագույն արդյունք: Դրա համար մենք ուսուցման պրոցեսին վերաբերում ենք ամենայն լրջությամբ:

Մենք անվճար դասընթացներ ենք կազմակերպում ուսանողների, կորպորատիվ հաճախորդների և այլ շահագրգիռ անձնաց խմբերի համար, որի արդյունքում տրամադրում ենք սերտիֆիկատներ: Պատկերավոր ասած, սերտիֆիկացված մասնագետները մեր թիմի մի մասն են, որոնք անուղղակի կերպով օգնում են մեզ զարգացնել մեր ծրագրերը` իրենց գործատուների մոտ բացահայտել մեր ծրագրերի ամբողջ կարողությունները:

Ուսուցումը կազմակերպվում է երեք եղանակով՝

  • Մեր գրասենյակում, որտեղ ստեղծել ենք լավ կահավորված ուսումնական դասասենյակ

  • Հաճախորդի մոտ, որտեղ անձնակազմին սովորեցնում ենք կիրառել ծրագրերը հենց իրենց պրակտիկ օրինակներով

  • Ուսումնական հոլովակներով, որոնք տեղադրված են թե մեր կայքում, թե մեր YouTube ալիքում

Մենք նաև ստեղծում ենք սերտիֆիկացված մասնագետների բանկ, ինչի շնորհիվ մեր ծրագրերից օգտվող բիզնեսները կկարողանան հեշտությամբ գտնել իրենց համապատասխան աշխատակիցներ:

Տեսանյութեր

ZEROt: Առևտուր և սպասարկում